Ընտանեկան օրենսգրքի 80-րդ հոդվածը սահմանում է, որ դատարանը կարող է ամուսնուն ազատել մյուս անաշխատունակ անապահով ամուսնուն օգնություն ցույց տալու պարտականությունից կամ սահմանափակել այդ պարտականությունը որոշակի ժամանակով ինչպես ամուսնության ընթացքում, այնպես էլ ամուսնալուծությունից հետո, եթե օգնության կարիք ունեցող ամուսնու անաշխատունակությունը վրա է հասել՝
ա) ոգելից խմիչքի, թմրամիջոցի և (կամ) թունամիջոցի չարաշահման կամ նրա կողմից դիտավորյալ հանցագործություն կատարելու հետևանքով.
բ) ամուսինների՝ միմյանց հետ ամուսնության մեջ գտնվելու` մեկ տարուց ոչ ավելի ժամանակահատվածում.
գ) ալիմենտի վճարում պահանջող ամուսնու՝ ընտանիքում հակաբարոյական վարքագիծ (ամուսնական դավաճանություն, մոլախաղերով զբաղվել և այլն) ցուցաբերելու հետևանքով: