Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը հնարավոր ուժեղ երկրաշարժի տեղի, ուժի և ժամանակի որոշակի հավանականությամբ կանխատեսումն է:
Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է սեյսմիկ դիտարկումների ազգային բազմապարամետրային ցանց:
Ցանցը բաղկացած է ազգային և միջազգային դիտակայաններից, որոնք ներգրավված են համաշխարհային գլոբալ ցանցի մեջ: Սեյսմիկ դիտակայաններում անմիջականորեն կատարվում են շուրջորյա բազմապարամետրային դիտարկումներ, և ստացված արդյունքները հաղորդվում են լիազորված մարմնի՝ տվյալների հավաքման կենտրոն, որտեղ դրանք հավաքվում են տվյալների միասնական բանկում: Փորձագիտական վերլուծությունից հետո տեղեկատվությունը, լիազորված մարմնի սահմանած կարգով, հաղորդվում է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության վարչապետին, իրավասու այլ մարմիններին և բնակչությանը:
Ցանցի ստեղծման, դիտարկումների իրականացման, տեղեկատվության հավաքման և հաղորդման կարգը սահմանում է լիազորված մարմինը:
Բնական երևույթների մասին տեղեկատվության հավաստիությունն ապահովելու և դիտարկումների շեղումներից խուսափելու նպատակով դիտակայանների շուրջ ստեղծվում են պահպանման գոտիներ:
Աղբյուր՝ Իրավաբան.net