Մասնավորեցվող պետական գույքի գինը ձևավորվում է մասնավորեցման արդյունքում:
Գնի հաշվարկման մեթոդներն են`
ա) հաշվեկշռային մեթոդը.
բ) կանխիկ հոսքերի ընթացիկ արժեքի որոշման մեթոդը.
գ) համանման ձեռնարկությունների կամ գույքի շուկայական գնի մեթոդը.
դ) եկամուտների (շահույթի) բազմապատկիչի մեթոդը.
ե) միջազգային պրակտիկայում ընդունված այլ մեթոդներ:
Մասնավորեցվող պետական գույքի մեկնարկային գինը որոշվում է վերը նշված մեթոդներից մեկի կամ դրանց զուգակցման միջոցով:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել նվազագույն (մեկնարկային) գին:
Մասնավորեցվող պետական գույքի գնահատման մեթոդների ընտրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:
«Փոքր» օբյեկտների գները հաշվարկվում են` ելնելով դրանց գույքի և զբաղեցրած տարածքի արժեքից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Պետական գույքի մեկնարկային գինը որոշելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է հրավիրել փորձագետներ կամ մասնագիտացված կազմակերպություններ:
Աղբյուրը` Իրավաբան.net