Պարտապանի կամ նրա գույքի հետախուզում հայտարարելը

Որպես կանոն, պարտապանի և(կամ) նրա գույքի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինելու դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզում հայտարարելու մասին: Պարտապանի գույքի հետախուզումն իրականացվում է հարկադիր կատարման ծառայությունը`օրենքով սահմանված կարգով:

 

Պարտապանի գույքի հետախուզում չի իրականցվում մինչև 50.000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով, բացառությամբ քրեական գործերով տուգանքների բռնագանձման, գույքի բռնագրավման, ալիմենտային, աշխատավարձի բռնագանձման կյանքի ու առողջությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթներով:

 

Պարտապան ֆիզիկական անձի հետախուզումն իրականացվում է միայն այն դեպքում, երբ նրա բացակայությունն անհնար է դարձնում կատարողական գործողությունների իրականացմանը:

 

Պարտապան ֆիզիկական անձի հետախուզումը հարկադիր կատարողի համապատասխան որոշման հիման վրա իրականացնում են ոստիկանությունը, ինչպես նաև այն անձինք և կազմակերպությունները, որոնք ունեն համապատասխան գործունեություն իրականացնելու թույլտվություն:

 

Որպես կանոն, պետական մարմինները և այլ կազմակերպությունները պարտավոր են հարկադիր կատարողի հարցումներին պատասխանել յոթօրյա ժամկետում, եթե օրենքով կամ այլ իրավական ակտերով հարցումներին պատասխանելու համար այլ ժամկետ սահմանված չէ:

 

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել