Այսօր՝ ապրիլի 3-ին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ տարվա առաջին եռամսյակում հարկային եկամուտներն ավելացել են 55.5 միլիարդով կամ 32.8 տոկոսով:
| Մլրդ. դրամ | |
| 2019թ. 1-ին եռամսյակի համար սահմանված ծրագրային համամասնություն | 285.1 |
| 2019թ. 1-ին եռամսյակի փաստացի հարկային եկամուտներ | 296.5 |
| Կատարողական (բացարձակ)՝ | 11.4 |
| Կատարողական (հարաբերական)՝ | 4% |
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համադրելի տեղեկատվությունը հետևյալն է՝
| Հունվար-մարտ | Աճ | |||
| 2018թ. | 2019թ. | Բացարձակ (գումար) | Հարաբերական (տոկոս) | |
| Հարկային | 171.7 | 226.2 | 55.5 | 32.3 |
| Մաքսային | 67.5 | 70.3 | 2.8 | 4.1 |
| Ընդամենը | 239.2 | 296.5 | 57.4 | 24.7 |
| Վերադարձ | 19.0 | 26.4 | 7.4 | 3.9 |
Հարկային «գերավճարների» վերաբերյալ տեղեկատվությունը հետևյալն է`
|
2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ |
2019 թվականի մարտի 31-ի դրությամբ |
|
| Անցումային գերավճարի գծով մնացորդ* | 21.5 | 15.4 |
| Միասնական գանձապետական հաշվի մնացորդ | 48.1 | 41.1 |
| Ընդամենը | 69.6 | 56.5 |
*Անցումային գերավճարը որևէ հարկային պարտավորությունից ավել պետական բյուջե փաստացի կատարված վճարումների հանրագումարն է, որը մինչև 01.01.2018թ. ընկած ժամանակաշրջաններում ներառվել է պետական բյուջեի եկամուտներում։
Մանրամասները ՝ տեսանյութում


