Վիճաբանություն՝ զենքի գործադրամամբ. մեկ վիրավոր կա

Ապրիլի 1-ին, ժամը 21.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ձեռքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 44-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Շահումյանի 6-րդ փողոցում:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Շահումյանի 6-րդ փողոցում, վիճաբանության ժամանակ, տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 1975 թ. ծնված Արթուր Ա.-ն, որը ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել է հանցագործության գործիք ատրճանակը:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել