Ոստիկանները բնակարանային գողության և գողության փորձի դեպքեր են բացահայտել

Կենտրոն վարչական տարածքում բնակարանային գողության և գողության փորձի դեպքեր էին կատարվել: Մարտի 11-ին փորձել էին բացել Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկի բնակարանի դուռը, որը սակայն ինչ-ինչ հանգամանքերից ելնելով, չէր հաջողվել:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Օրեր անց` մարտի 18-ի երեկոյան, Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանից բջջային հեռախոս էին հափշտակել: Երկու դեպքով էլ ոստիկանության Կենտրոնական բաժնում, օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգեր էին ստացվել: Բացահայտման աշխատանքներին միացել էին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները և հետևողական աշխատանքը դրական արդյունք տվեց: Ստացված տեղեկություններն իրացնելով, մարտի 29-ին, Երևանի Լենինգրադյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին է բերման ենթարկվել Երվանդ Քոչարի փողոցի բնակիչ Մխիթար Մ-ն: Նա քրեակատարաղական հիմնարկից վերջերս համաներմամբ էր ազատվել:

Մխիթար Մ-ն ձերբակալված է: Հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել