«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնը վարչական տույժի է ենթարկվել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իրազեկում է.
հաշվի առնելով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրությունը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում  2019 թվականի փետրվարի 13-ին հարուցվել է վարչական վարույթ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ՀՀ օրենսդրության պահանջները պարզելու նպատակով: Զննման արդյունքում տեսչական մարմնի հիգիենիկ և հակահամաճարակայի վերահսկողության վարչության, բժշկական սպասարկման և վերահսկողության վարչության և դեղերի շրջանառության վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից արձանագրվել են ՀՀ առողջապահության նախարարի 2008 թ. մարտի 04-ի թիվ 03-Ն հրամանով հաստատված «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 սանիտարական կանոնների և նորմերի, ՀՀ առողջապահության նախարարի 2008թ. սեպտեմբերի 24-ի N17-Ն, 2010թ. սեպտեմբերի 17-ի N18-Ն, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի պահանջի խախտումներ։
Խախտումները վերացնելու նպատակով «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ին տրվել է պարտադիր կարտարման առաջադրանքների վերաբերյալ կարգադրագիր և նշանակվել է վարչական տույժ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել