«Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել

Իրավաբան.net-ին դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել:

«Քրեական գործը հարուցվել է ՔՕ 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդու առևանգում)»,-նշում են դատախազությունից:

Հիշեցնենք, որ ոստիկանապետի նախկին խորհրդական, ակտիվիստ Նարեկ Մալյանը մարտի 3-ին հայտարարել է, որ  այս գիշեր «Ռեստարտ» նախաձեռնության անդամներն իր տան մոտ հարձակվել են իր վրա: Այնուհետև իրեն ու իր վրա հարձակվողներին բերման են ենթարկել ոստիկանություն:

«Ռեստարտ»-ի անդամները պնդում են, որ Նարեկ Մալյանին չեն հարվածել, բռնություն չեն գործադրել նրա նկատմամբ: Նույնն է պնդում նաև Նարեկ Մալյանը՝ նշելով սակայն, որ ոստիկանության բաժնում նրան փորձում էին հակառակը համոզել: Միջադեպի վերաբերյալ ոստիկանությունից հայտնում են, որ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողներն են կանխել վիճաբանությունը և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի, հրավիրել մեկ քաղաքացու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել