Ձերբակալված կամ կալանավորված անձանց նվազագույն իրավունքները

Ձերբակալված կամ կալանավորված անձն ապահովվում է առողջության և ուժերի պահպանման համար բավարար անվճար սննդով, որի նվազագույն չափաբաժինները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Սննդի որակը և սննդարարությունը սահմանված նվազագույն չափաբաժիններից պակասեցնելը, այդ թվում` որպես տույժի միջոց, արգելվում է:

 

Ձերբակալված կամ կալանավորված հղի կանայք, կերակրող մայրերը, անչափահասները, ինչպես նաև ձերբակալված կամ կալանավորված հիվանդ անձինք ապահովվում են անվճար հատուկ սննդով, որի տեսականին և նվազագույն չափաբաժինները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Ձերբակալված կամ կալանավորված անձը պետք է ապահովված լինի խմելու ջրով:

 

Ձերբակալված և կալանավորված անձինք ունեն զբոսանքի իրավունք:

 

Ձերբակալված և կալանավորված անձանց զբոսանքը կազմակերպվում է ցերեկային ժամերին` դրա համար նախատեսված տարածքում:

 

Ձերբակալված և կալանավորված անձանց զբոսանքի տևողությունը չի կարող պակաս լինել օրական մեկ ժամից:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել