ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հաստատել ՀՀ վարչապետի աշխատակազմի «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գերատեսչական առանձնատների պահպանության ու անցագրային ռեժիմի կազմակերպման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված վարչական տարածքների պահպանությունն իրականացնում է Պետական պահպանության ծառայությունը:
3. ՀՀ վարչապետի աշխատակազմի «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշումը ծանոթացնել բոլոր աշխատողներին և բնակիչներին»: