Մի քանի օր առաջ Ամիրյան փողոցում տեղի ունեցած միջադեպի գործով Նարեկ Մալյանը հարցաքննվել է ու ճանաչվել է տուժող: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Նշենք, որ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին (կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից): Բերման ենթարկված անձինք բացատրություն են տվել և բաց թողնվել»,- նշեց Արևիկ Խաչատրյանը:
Նա նշեց նաև, որ բացատրություն տված անձիք դեռևս կարգավիճակ չունեն:
Հիշեցնենք, որ ոստիկանապետի նախկին խորհրդական, ակտիվիստ Նարեկ Մալյանը մարտի 3-ին հայտարարել է, որ այս գիշեր «Ռեստարտ» նախաձեռնության անդամներն իր տան մոտ հարձակվել են իր վրա: Այնուհետև իրեն ու իր վրա հարձակվողներին բերման են ենթարկել ոստիկանություն:
«Ռեստարտ»-ի անդամները պնդում են, որ Նարեկ Մալյանին չեն հարվածել, բռնություն չեն գործադրել նրա նկատմամբ: Նույնն է պնդում նաև Նարեկ Մալյանը՝ նշելով սակայն, որ ոստիկանության բաժնում նրան փորձում էին հակառակը համոզել: Միջադեպի վերաբերյալ ոստիկանությունից հայտնում են, որ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողներն են կանխել վիճաբանությունը և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի, հրավիրել մեկ քաղաքացու: