Փաստաբանը այս պահին հաղորդում է ներկայացնում՝ ոստիկանների անօրինական գործողությունների վերաբերյալ

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, փաստաբան Գեորգի Մելիքյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնել է, որ մոտ 1 ժամ առաջ Բալահովիտ գյուղի «Խճուղի» ռեստորանում քննիչների կողմից կատարված դեպքի վայրի զննության ընթացքում կնքվել է ութ առանձնասենյակ, դրանով իսկ ապօրինի, առանց դատարանի որոշման սահմանափակվել է սեփականատիրոջ սեփականության իրավունքը։

Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկաններ և հաղորդում են ընդունում փաստաբան Գերոգի Մելիքյանից՝ կատարվածի վերաբերյալ։

Նշենք, որ Գեորգի Մելիքյանը դիմել է ոստիկանապետին, գլխավոր դատախազին,  քննչական կոմիտեի նախագահին և Մարդու իրավունքների պաշտպանին շտապ միջոցներ ձեռնարկել և կատարվող անօրինականությունը կանխել։

Մանրամասները՝ ավելի ուշ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել