Ոստիկանության ծառայողների որոնողական աշխատանքների արդյունքում փետրվարի 28-ին 14-ամյա Անժելա Վարդևանյանը հայտնաբերվել է Գյումրի քաղաքում:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Գյումրի քաղաքի բնակիչ, 2005 թվականին ծնված Անժելա Վարդևանյանը, որը փետրվարի 26-ին, ժամը 10-ն անց 30-ի սահմաններում դուրս է եկել տնից՝ դպրոց գնալու նպատակով: