Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը կառավարության հավանությանը այսօր կներկայացնի կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է 2019 թվականի հուլիսի 1-ից դադարեցնել նախարարության ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը:
Հիմնարկի գործառույթները շարունակելու է իրականացնել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը «Ծրագրերի իրականացման վարչություն մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման միջոցով:
Ընդ որում, նախատեսվում է, որ Նախագծի ընդունման արդյունքում հիմնարկի՝ աշխատանքից ազատված աշխատողները կներգրավվեն աշխատանքի նախարարության կառուցվածքում ստեղծվելիք ստորաբաժանման համարժեք քաղաքացիական ծառայության պաշտոնների, իսկ դրա անհնարինության դեպքում աշխատանքային պայմանագրով՝ առնվազն պահպանելով վարձատրության (աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների) պայմանները։
Մանրամասները՝