Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կանխարգելիչ գործառույթների իրականացման շրջանակում, հանրային առողջության պահպանման, ինչպես նաև գովազդատուներին, գովազդ արտադրողներին և գովազդակիրներին (գովազդ տարածողներ) վարչական պատասխանատվության ենթարկելուց զերծ պահելու նպատակով, իրազեկում է, որ վերահսկողություն է իրականացնում մանկական և վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների, մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի և հարակից ապրանքների, դեղերի, դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, մարդու օրգանների և հյուսվածքների, արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության, ինչպես նաև բուժտեխնիկայի և բուժական մեթոդների զանգվածային լրատվության միջոցներով և գովազդման այլ եղանակներով գովազդի ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների պահպանման նպատակով:
Այդ մասին պաշտոնապես տեղեկացվել են հեռուստառադիոընկերությունների (հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների) տնօրենները:
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանք տեսչական մարմնից:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, տեսչական մարմինն իրազեկում է վերոշարադրյալ ապրանքների (արտադրանքների) և ծառայությունների գովազդը գովազդի ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացնելու անհրաժեշտության մասին և տեղեկացնում, որ այդ իրավական ակտերի պահանջներին առավել մանրամասն ծանոթանալու և դրանց վերաբերյալ կոնկրետ հարցերով խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել տեսչական մարմին ( 0047, ք.Երևան-0047, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129, հեռ.՝ (374-10) 65-05-53, էլ. փոստ [email protected]):