Երևանի կենդանաբանական այգին կունենա կոլեգիալ կառավարման մարմին՝ Խորհուրդ

Այսօր՝ փետրվարի 12-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ Երևանի ավագանու հերթական նիստը:

Ավագանին հավանություն է տվել «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու որոշման նախագծին: Այգու կառավարումն ավելի արդյունավետ և թափանցիկ իրականացնելու նպատակով կստեղծվի կոլեգիալ կառավարման մարմին՝ խորհուրդ:

Երևանի ավագանու հերթական նիստին այսօր հաջորդել է հարց ու պատասխանը: Ավագանու անդամներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել քաղաքապետին, վարչական շրջանների և քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարներին:

Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը կգումարվի մարտի 19-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել