Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ունենալու ենք հեղափոխական նոր օրենք: Քիչ առաջ ավարտվեց «Բարձրագույն կրթության, գիտության և գիտահետազոտական գործունեության մասին» նոր օրենքի աշխատանքային խմբի հետ առաջին մեծ քննարկումը: Անկեղծ ասեմ՝ շատ անհանգիստ էի ներկայացումից առաջ, քանի որ բարեփոխումը, որն իրականացնելու ենք այս օրենքով, և առաջադրանքը, որ կար խմբի առաջ, շատ բարդ են:
Բայց ուրախությունս շատ մեծ է, որովհետև գտնվել են բարդ առաջադրանքների լուծումները ու, իրոք, ունենք լավ նախագիծ: Վերջնական տեսքի բերելուց հետո նախագիծը կուղարկվի շահագրգիռ խմբերին, կազմակերպություններին, կունենանք հանրային լայն քննարկում»: