Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի օգնությունից

Ինչպես արդեն հայտնել էինք,  ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 7-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, վկայի կարգավիճակով հարցաքննվել է:

Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանից տեղեկանում ենք, որ ՀՀ առաջին նախագահը հրաժարվել է փաստաբանի օգնությունից:

«Եթե հարցաքննությունը շարունակություն ունենա, այդ մասին հանրությունը կտեղեկացվի մեր կողմից»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել