Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երևանի քաղաքապետարանում քիչ առաջ ստորագրվեց Արամի 23 հասցեում գտնվող պատմաճարտարապետական հուշարձան շենքի ամրակայման, վերականգնման և մասնակի բարեկարգման աշխատանքների նախագծման աշխատանքների վերաբերյալ պայմանագիրը: Պայմանագրի կողմերն են՝ «Հայ փոքրիկ երգիչներ» բարեգործական ասոցիացիա բարեգործական կազմակերպությունը, իտալական «Լուչիո Սպեկա Ստուդիո Արքիթետուրա» ընկերությունը և «Ի Էմ Սի» ՓԲԸ-ը, որը զբաղվում է տարածքի իրացմամբ:
Երևանի քաղաքապետարանը պայմանագրով պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում օժանդակել գործընթացին:
Անմիջապես ստորագրումից հետո կմեկնարկեն աշխատանքները»:

