2019 թվականի փետրվարի 7-ին տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նիստը, որտեղ Խորհուրդը, հանդես գալով որպես դատարան, հրապարակեց դատավորներ Արա Կուբանյանին և Ռուբեն Ափինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշումները:
Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Խորհուրդը բավարարեց Դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունները՝ դատավորներ Արա Կուբանյանին և Ռուբեն Ափինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ դատավոր Արա Կուբանյանին հայտարարվեց խիստ նկատողություն, իսկ Ռուբեն Ափինյանին՝ նկատողություն:
Որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից և վերջնական են:
Բարձրագույն դատական խորհուրդը հիշյալ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը քննության էր առել 2019 թվականի հունվարի 24-ի նիստում: