Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհռչակվի Հայոց ցեղասպանության հիշատակի օր. Էմանուել Մակրոն

Կառավարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհռչակվի Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

«Ֆրանսիան ամենից առաջ այն երկիրն է, որը գիտի նայել պատմության աչքերին, որն առաջինը դատապարտեց հայ ժողովրդի նկատմամբ իրագործված մարդասպան հալածանքը։ Ֆրանսիան այն երկիրն է, որը հենց 1915 թվականին ցեղասպանություն անվանեց, այն ինչ ցեղասպանություն էր, և որը 2001թ․-ին երկրատև բանավեճերից հետո ճանաչեց այն օրենքով և գալիք շաբաթների ընթացքում ապրիլի 24-ը օրենքով կհռչակի Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր»,-Էմանուել Մակրոն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել