Դատախազի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված է որոշակի սահմանափակումներ` կապված դատախազի գործունեության, ինչպես նաև նրա վարքագծի հետ:

 

Մասնավորապես` դատախազն իրավունք չունի զբաղեցնել իր պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Իրավունք չունի հոնարար ստանալու ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար, ոչ ծառայողական նպատակներով օգտագործելու նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական գույքը և ծառայողական տեղեկատվությունը: Իրավունք չունի ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անձանցից ստանալու նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Նույն հոդվածով սահմանաված է նաև այլ սահմանափակումներ:

 

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված է, որ` դատախազին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, ամուսնու զավակ, ամուսնու եղբայր, և ամուսնու քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության տակ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել