Տեղեկացնում ենք, որ «Զվարթնոց» օդանավակայանի վազքուղու բնականոն մաշվածության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել կատարել վազքուղու արհեստական ծածկույթի վերանորոգման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են քաղավիացիայի կոմիտեից:
2019 թվականի ապրիլի 1-ից մայիսի 15-ը տեղական ժամանակով ժամը 09:00-21:00 «Զվարթնոց» օդանավակայանում վերանորոգման աշխատանքների իրականացման վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվել է միջազգային ընթացակարգերի համաձայն՝ NOTAM-ի ձևաչափով, որը հասանելի է բոլոր օդանավ շահագործողներին: