Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր առավոտյան 11-ին սկսվել և ժամը 8-ին ավարտվել է Մարզահամերգային համալիրի տնօրենի մրցույթը։
«Ստացվել էր 24 հայտ, ներկայացել էին 21 հոգի, որոնցից մեկը ընթացքում հրաժարվեց մասնակցությունից և հեռացավ։ Հանձնաժողովի գնահատականների հանրագումարի արդյունքում ամնաբարձր բալեր ստացավ և ընտրվեց Կարեն Ղազարյանը։ Շնորհավորում եմ պարոն Ղազարյանին և մաղթում բեղմնավոր աշխատանք։
Հաջորդ հինգ ամենաբարձր բալեր ստացած թեկնածուներին առաջարկվեց կազմակերպության կանոնադրության փոփոխությունից հետո ընդգրկվել կառավարման խորհրդի կազմում։ Նույն առաջարկն արեցի նաև մեր այսօրվա հանձնաժողովի անդամներից տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանին և ՄՀՀ ճարտարապետներից Հրաչյա Պողոսյանին, ովքեր տվեցին իրենց համաձայնությունը, ինչի համար շատ շնորհակալ եմ։
Շնորհակալ եմ նաև բոլոր թեկնածուներին մրցակցության և հրաշալի գաղափարների համար»,-նշել է նա։