Կողոպուտ Երևանում. խոշոր հափշտակություն «Հայ փոստի» տեղամասից

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով կողոպուտ կատարելու դեպքի առթիվ:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 29-ին, անհայտ անձը մուտք է գործել Երևանում գործող «Հայ փոստ»  ՓԲ ընկերությանը պատկանող տեղամաս և նշված ՓԲԸ-ի օպերատորի աշխատանքային սեղանի՝ գումարի պահման չկողպված դարակի դուռը բացելով՝ բացահայտ հափշտակել է 127 հազար դրամ և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել