Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ հարկային օրենսգրքով, ակցիզային հարկով հարկումից խուսափելու հնարավորությունները սահմանափակելու նպատակով օղու և էթիլային սպիրտի մասով սահմանվել են իրացման նվազագույն գներ՝ 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի չափով: Խնդիրը կայանում է նրանում, որ սահմանված նվազագույն գինը իր առջև դրված խնդիրը լիարժեք չի լուծում, քանի որ դրա սահմանումից անցել է երկար ժամանակ, իսկ այդ ընթացքում ապրանքների գները նկատելիորեն բարձրացել են:
Այժմ առաջարկվում է բարձրացնել օղու և էթիլային սպիրտի իրացման նվազագույն գները՝ 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի փոխարեն նախատեսելով 6000 դրամ,