Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործող օրենսդրության համաձայն՝ խաղային բիզնեսի (շահումով խաղեր, խաղատներ, տոտալիզատորներ) հարկումն իրականացվում է հարկման այլընտրանքային համակարգերի շրջանակներում: Այսինքն, նշված գործունեության տեսակների համար վճարվող հարկերը որևէ կերպ կախված չեն այս ոլորտում ստեղծվող նոր արժեքի մեծությունից: Խնդիրը կայանում է նրանում, որ գործող հարկման համակարգը հնարավորություն չի ընձեռում ապահովել խաղային բիզնեսի լիարժեք հարկում, ինչի արդյունքում այս ոլորտից հարկային եկամուտներ ապահովելու ներուժը չի օգտագործվում:
Առաջարկվում է 2020 թվականի հունվարի 1-ից վերանայել տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի), իսկ 2021 թվականի հունվարի 1-ից՝ շահումով խաղերի (այդ թվում ինտերնետ շահումով խաղերի) կազմակերպման գործունեության հարկման մոտեցումները:
Մասնավորապես, առաջարկվում է նշյալ գործունեության տեսակների հարկումը կազմակերպել այլ՝ ավելի արդար սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով ոլորտում ստեղծված նոր արդյունքի մեծությունը (այսինքն՝ առաջարկվում է գործունեության այս տեսակների հարկումն իրականացնել շահութահարկի համակարգում): Առաջարկվում է նաև այս փուլում ձեռնպահ մնալ շահումների հարկումից՝ հաշվի առնելով միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներն ու վարչարարական հնարավոր բարդությունները,