Զինվորական դատախազ Վահե Հարությունյանն այցելել է կենտրոնական զինվորական հավաքակայան

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը 2019 թվականի հունվարի 24-ին աշխատանքային այց է կատարել կենտրոնական զինվորական հավաքակայան։

Այցի շրջանակներում ծանոթանալով զորակոչային գործընթացի՝ հավաքակայանում իրականացվող փուլին՝ վերջինս անձամբ հետևել է բժշկական և մանդատային հանձնաժողովների աշխատանքներին, վիճակահանության գործընթացին, առանձնազրույցներ ունեցել զինակոչիկների և նրանց ուղեկցող հարազատների հետ։

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով իրականացվող աշխատանքները՝ զինվորական դատախազն նշված գործընթացներն իրականացնելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձանց տվել է կոնկրետ հանձնարարականներ, քննարկման առարկա դարձրել  զորակոչային հանձնաժողովի աշխատանքների առավել խնդրահարույց գործառույթների իրականացման օրենսդրական կարգավորումների հստակ կիրառման հանգամանքները։

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել