Միհրան Պողոսյանին առնչվող քրեական գործի վարույթը վերսկսվել է. ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայությունում վերսկսվել է նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու փաստով հարուցված քրեական գործի վարույթը։ Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։

ՀՔԾ-ն այլ մանրամասներ դեռ չի հայտնում:

Հիշեցնենք, որ 2016 թվականի մայիսի 2-ին պանամական օֆշորների նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում Միհրան Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը):

2017-ի հունվարին քրեական գործը կարճվել էր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել