Եթե իմ ներկայությունը շեշտակի բան փոխեր, ապա մի ակնթարթ չկասկածեք, ես այնտեղ կլինեի. Գևորգ Գյոզալյանը մերժել է ՓՊ-ի՝ խորհրդի անդամի տեղը զբաղեցնելու առթիվ արված առաջարկը

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը հայտնում է, որ Փաստաբանների պալատի խորհրդի անդամներից մեկի արտոնագրի գործողության կասեցման հետ կապված ՓՊ-ն իրեն ծանուցել է զբաղեցնել Խորհրդի անդամի պաշտոնը։
«Իհարկե մեծ է ցանկությունս ՀՀ ՓՊ-ը տեսնելու այնպես, ինչպես ես եմ պատկերացնում և որի կապակցությամբ բազմաթիվ առիթներով արտահայտվել եմ, իսկ ՓՊ խորհրդում եղած ժամանակ նաև գործել եմ։ Փաստաբանների պալատի թույլությունը որևէ փաստաբանի, կրկնում եմ որևէ փաստաբանի շահերից չի բխում, բայց փաստաբան տերմինի ներքո էլ ես պատկերացնում եմ ԱՆԿԱԽ, ԳՐԱԳԵՏ, ՀԱՄԱՌ, լավ իմաստով ԸՄԲՈՍՏ, անձնական շահը համայնքի շահին ստորադասող անձանց միությունը։
Իհարկե կարելի է գնալ ՓՊ խորհուրդ լավին ասել լավ, վատի դեմ պայքարել՝ գրելով հատուկ կարծիքներ և այլն, բայց իմաստությունն ասում է, որ ամեն ինչ ունի իր ժամանակը և ՓՊ խորհրդում գործելու իմ ժամանակն այլևս անցյալում է և ինձ հատկացված ժամանակում ես արել եմ այն ամենը ինչ կարողացել եմ, ինչին ես հավատացել եմ և այդ ճանապարհին հնարավոր է, որ նեղացրել եմ ընկերներիս, գրգռել եմ թշնամիներիս (թեև ես չեմ ճանաչում որևէ թշնամի), բայց արել եմ այն, ինչին հավատացել եմ։ Ինչու որոշեցի այս ֆորմատով անդրադառնալ այս հարցին, որպեսզի հրապարակային հայցեմ այն 402 փաստաբանի ըմբռնումը, իմ կողմից ստորև առաջարկը մերժելու վերաբերյալ, հավատացե՛ք, եթե իմ ներկայությունը շեշտակի բան փոխեր, ապա մի ակնթարթ չկասկածեք, ես այնտեղ կլինեի։ Միաժամանակ մաղթում եմ իմ գործընկերներ՝ ՓՊ խորհրդի անդամներին և գալացող անդամին բեղմնավոր աշխատանք՝ հանուն փաստաբանության, հանուն մեր համայնքի խաղաղության»,-նշել է նա։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել