Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 21-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1063-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 294-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի»: