ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 18-ին հրամանագրեր է ստորագրել, որոնցում ասվում է.
- Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել կրթության և գիտության նախարար,
- Սուրեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ նշանակել տարածքային կառավարման և զարգացման նախարար:
- Դավիթ ՏՈՆՈՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարար:
- Զարուհի ԲԱԹՈՅԱՆԻՆ նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
- Արտակ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ նշանակել արդարադատության նախարար:
- Արսեն ԹՈՐՈՍՅԱՆԻՆ նշանակել առողջապահության նախարար:
- Ատոմ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԻՆ նշանակել ֆինանսների նախարար:
- Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ նշանակել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար:
- Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար:
- Ֆելիքս ՑՈԼԱԿՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար:
- Էրիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել բնապահպանության նախարար:
- Զոհրաբ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ նշանակել արտաքին գործերի նախարար: