Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 13-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն, Երևանի 3 դպրոցների տնօրեններն ազատվել են աշխատանքից:
Որոշումների համաձայն.
- Նատալյա Ստեփանյանը՝ 2019 թվականի հունվարի 16-ից ազատվել է «Երևանի Ալ.Պուշկինի անվան համար 8 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից: Լուծվել է նրա հետ 2014 թվականի հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
- Ռուզաննա Գրիգորյանը՝ 2019 թվականի հունվարի 16-ից ազատվել է «Երևանի Էռնեստ Թելմանի անվան համար 13 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից: Լուծվել է նրա հետ 2014 թվականի հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
- Մարիաննա Ավագյանը՝ 2019 թվականի հունվարի 16-ից ազատվել է «Երևանի համար 98 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից: Լուծվել է նրա հետ 2014 թվականի հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: