Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Հայաստանի ամերիկյան համալսրանի Բիզնեսի եւ տնտեսագիտության քոլեջի դեկան

Նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Հայաստանի ամերիկյան համալսրանի Բիզնեսի եւ տնտեսագիտության քոլեջի դեկան։

Այս մասին տեղեկանում ենք համալսարանի պաշտոնական կայքէջից։

Նշենք, որ Վաչե Գաբրիելյանը դասախոսում է ԵՊՀ տնտեսագիտության եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետներում։ Նա զբաղեցրել է պետական տարբեր պաշտոններ։ 2018 թվականի ապրիլի 18-ին նշանակվել էր ՀՀ փոխվարչապետ, սակայն շատ չանցած՝ իշխանափոխությունից հետո, ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել