Դատարանը կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը 2 ամսով երկարացնելու, կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ որոշումը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու ինչպես նաև կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին:

Այսօր՝ հունվարի 16-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Արթուր Մկրտչյանի, քննվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ, և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմի ներկայացված միջնորդությունը՝ կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ:

Միջնորդությունների քննությունն ավարտվել է և դատարանը հեռացել է խոհրդակցական սենյակ:

Որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին՝ ժամը 17:30-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել