Սահմանադրության 150-րդ հոդվածը սահմանում է, որ կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ 15-օրյա ժամկետում:
Իր նշանակումից հետո վարչապետը 5-օրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին:
Հանրապետության նախագահը 3-օրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում և որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում:
Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է նշանակվել հունվարի 14-ին: