«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներին համապատասխան` Երևանի ավագանին 2018 թ-ի դեկտեմբերի 25-ին որոշում է ընդունել Երևան համայնքում տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերի վերաբերյալ:
Որոշումն ուժի մեջ է մտել հունվարի 7-ին:
Այս որոշման 10-րդ կետով սահմանվում է. Երևանի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրքերը: Որոշման համաձայն սահմանվում է.
ա. առևտրի օբյեկտների համար` 120.000 դրամ,
բ. հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 250.000 դրամ,
գ. բաղնիքների (սաունաների) համար` 1.400.000 դրամ,
դ. խաղատների համար` 3.000.000 դրամ,
ե. շահումով խաղերի համար` 1.500.000 դրամ,
զ. վիճակախաղերի համար` 450.000 դրամ: