Ներկայացվել են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուները

Ազգային ժողովում այսօր՝ հունվարի 14-ին, քննարկման է դրվել ԱԺ մշտական հանձնաժողովների ձևավորման և դրանց նախագահների ընտրության հարցը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խոսքով, հանձնաժողովները խմբակցությունների միջև բաշխվելու են Դոնթի բանաձևով: Այսինքն, հաշվի է առնվելու քաղաքական ուժերի ստացած մանդատների թիվը: Նա նաև նշեց, որ քաղաքական 3 ուժերն արդեն համաձայնության են եկել, թե որ հանձնաժողովի որ ուժը կառաջադրի նախագահի թեկնածու:

Այսպիսով, Ազգային ժողովի 11 մշտական հանձնաժողովներից նախագահելու են.

  • 8-ը՝ «Իմ քայլը» խմբակցությունը,
  • 2-ը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը,
  • 1-ը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներկայացրեց հանձնաժողովի թեկնածուներին՝

  • Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Նարեկ Զեյնալյան,
  • Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Ռուբեն Ռուբինյան,
  • Կրթության,  գիտության, մշակույթի, սպորտի հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Մխիթար Հայրապետյան,
  • Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Արման Եղոյան,
  • Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Վլադիմիր Վարդանյան,
  • Պաշտպանության, ներքին գործերի և ԱԱ հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Անդրանիկ Քոչարյան,
  • Գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Վարազդատ Կարապետյան,
  • Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Բաբկեն Թունյան:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջադրեց՝

  • Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշատական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Նաիրա Զոհրաբյան,
  • Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Միքայել Մելքումյան:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջադրեց՝

  • Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Մանե Թանդիլյան:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել