Ինչպես արդեն հայտնել էինք Անձնական տվյլաների պաշտպանության գործակալության հայտարարությունը՝ Getcontact հավելվածը սկսել է գովազդային արշավ համացանցի հայկական տիրույթում:
Ներբեռնելով այս հավելվածը ու գրանցվելով դրանում, բացի ձեր անձնական տվյալներից հանրայնացնում եք նաև այն մարդկանց տվյալները, ում հեռախոսահամարները գրանցված են ձեր հասցեագրքում:
Գործակալությունը կոչ է անում չներբեռնել, իսկ եթե արդեն ներբեռնել եք վտանգավոր հավելվածը՝ ջնջել այն:
Ըստ մեդիափորձագետների՝ ծրագիրը թուրքական է։
Getcontact-ի բազայից ձեր հեռախոսահամարը հեռացնելու համար մտեք հետևյալ հղմամբ ու անջատեք կանաչ կոճակով
https://www.getcontact.com/hy/manage