Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել Բաքվի բանտում գտնվելու ժամանակ բլոգեր Ալեքսանդր Լապշինի նկատմամբ իրականացված մահափորձի, կտտանքների մասով ներկայացված ապացույցները համարել բավարար և գործ հարուցել Ադրբեջանի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալեքսանդր Լապշինը:
Հիշեցնենք, որ 2016-ի վերջին Լապշինը ձերբակալվել էր Մինսկում Ադրբեջանի հարցումով, որը նրան «սև ցուցակում» էր ներառել առանց Բաքվի հետ համաձայնացնելու ԼՂՀ այցելելու համար։ Բեառուսի գլխավոր դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի հարցումը ու արտահանձնել Լապշինին։ Բաքվում դատարանը նրան երեք տարվա ազատազրկման էր դատապարտել։ Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել էր կարգադրություն՝ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին։ Միաժամանակ պարզվել է, որ բանտում Լապշինին քիչ էր մնում ինքնասպանության հասցնեին։
Լապշինը նաև հայտարարել է, որ հաջորդ շաբաթ այցելելու է Երևան: