Այսօր՝ հունվարի 10-ին, կկայանա կառավարության 2019 թվականի անդրանիկ նիստը: Նիստի օրակարգում, այս պահի դրությամբ, ընդգրկված է 8 հարց, որոնք ներկայացնում ենք ստորև.
1.Տասնութ տարին լրացած որդեգրված անձին իր որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև իր կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը հաստատելու մասին
2.Հայաստանի Հանրապետությունում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2019-2026 թթ. միջուցառումների ծրագիրն ու ծրագրի իրականացման համար մշակված գործողությունների պլան-ժամանակացույցը հաստատելու մասին
(չզեկուցվող)
3.Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին
(չզեկուցվող)
4.Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին
(չզեկուցվող)
5.Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 7-ի N 515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(չզեկուցվող)
6.Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1924-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին
(չզեկուցվող)
7.Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ի N 1162-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
(չզեկուցվող)
8.Գույք որպես նվիրատվություն ընդունելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանն ամրացնելու մասին