Ի՞նչ դեր ունեն կորպորատիվ վարքագծի կանոնները բիզնեսում

Պետական պաշտոնատար անձանց կամ ընկերությունների միջև անվայել գործարքների արդյունքում ծագում է առևտրային կոռուպցիան։ Բիզնեսում հակակոռուպցիոն համապատասխանությունը նշանակում է հակակոռուպցիոն համաշխարհային սկզբունքների ու ստանդարտների, ինչպես նաև ազգային օրենքների փոխանցումը տեղական պրակտիկային, քանի որ աշխարհի յուրաքանչյուր երկիր ունի կոռուպցիոն գործողությունների համար քրեական պատասխանատվություն նախատեսող ազգային օրենսդրություն։

Համապատասխանության հուսալի և արդյունավետ ծրագրի առանցքային տարրերից մեկն էլ կորպորատիվ վարքագծի կանոններն են:

Կորպորատիվ վարքագծի կանոնները ընկերության վարվելակերպի ուղեցույց է, որում ամրագրվում են ընկերության սեփականատերերի, ղեկավար անձանց և աշխատակիցների բարոյական պարտավորությունները միմյանց և այլ շահառուների, այդ թվում գործընկերների, հաճախորդների պետական մարմինների և հասարակության նկատմամբ: Կորպորատիվ վարքագծի կանոնները հիմնվում են համամարդկային արժեքների վրա:

Աղբյուրը՝ «Կորպորատիվ կառավարման համակարգի կառուցվածքը» ուղեցույց՝ 

Նշենք, որ Հայաստանում 2018թ-ի հոկտեմբերի 1-ից մեկնարկել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագիրը, որն իրականացվում է Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE), Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Կորպորատիվ կառավարման կենտրոնի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից։

Հավելենք, որ «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագրի նպատակն է բիզնես ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը, Հայաստանում կորպորատիվ կառավարման և էթիկայի կանոնների սահմանում և արժեքների սերմանումը, ՓՄՁ-ներում Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել