Հունվարի 5-ին ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել 31 տրանսպորտային միջոց, որոնցից 29-ի վարորդները ոչ սթափ վիճակում վարելու համար:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Իսկ Հունվարի 1-ի ժամը 00.01-ից մինչև հունվարի 5-ը ներառյալ, ճանապարհային ոստիկանները հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխել 209 տրանսպորտային միջոց, որոնցից 188-ը ոչ սթափ վիճակում վարելու համար:
Հարգելի վարորդներ, խստագույնս պահպանեք երթևեկության կանոնները, մի վտանգեք ձեր և երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը: