Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանից մեկնածների և ժամանածների վիճակագրության մասին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«2018 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը Հայաստանից մեկնածների եւ Հայաստան ժամանածների տարբերությունը կազմել է +20 հազար 713։

Այսինքն Հայաստան ժամանածների թիվը 20 հազար 713-ով շատ է եղել մեկնածների թվից:

Նախորդ տարվա ցուցանիշը – 25 հազար 932 է եղել: Այսինքն, 2017-ին մեկնածների թիվը 25 հազար 932-ով ավելի է եղել ժամանածների թվից:

Փորձագետները կանխատեսում էին, որ այս տարին կփակենք + 10 հազարով: Փաստորեն ժամանումները կանխատեսվածից կրկնակի ավել են»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել