Կողոպուտ գեղեցկության սրահում. երիտասարդ կնոջը մարմնական վնասվածք է պատճառվել

Դեկտեմբերի 30-ին Արաբկիրում կողոպուտ էր տեղի ունեցել: Գեղեցկության սրահներից մեկում մի երիտասարդ մի կնոջ մարմնական վնասվածք էր պատճառել, ապա վերցրել էր բջջային հեռախոս և փող ու հեռացել:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները դեկտեմբերի լույս 31-ի գիշերն իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում Վաղարշ Վաղարշյան փողոցում հայտնաբերել և, կողոպուտ կատարելու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել 27-ամյա Խաչիկ Դարբինյանին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Քննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել