Ազգային անվտանգության ծառայությունը պայմանգիր է «Կապիտալ Մոթորս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ, որով ԱԱԾ-ն 2018 թվականի արտադրության KIA Rio սեդան թափքով մարդատար 3 ավտոմեքենա է գնել:
Պայմանագրի տեխնիկական բնութագրի համաձայն՝
- շարժիչի աշխատանքային ծավալը՝ 1.6 լիտր է՝ բենզինային,
- հզորությունը 123 ձ/ու,
- փոխանցման տուփը՝ ավտոմատ 6 աստիճան,
- բաքի տարողությունը՝ 43 լիտր, վառելիքի ծախսը՝
խառը ռեժիմում՝ 6լիտր, - անիվները՝ 15՛՛ ,
- երկարությունը՝ 4400մմ,
- լայնությունը՝ 1740մմ,
- բարձրությունը՝ 1470մմ,
- քաշը 1580կգ:
Մեքենաներից 2-ը սպիտակ գույնի են, 1-ը՝ արծաթագույն:
Մեքենաների երաշխիքային սպասարկումը 5 տարի է կամ 150 000 կմ:
Մեքենաներից յուրաքանչյուրն արժե 6 900 000 (մոտ 14 հազար դոլար):
Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 20 միլիոն 700 հազար դրամ (մոտ 43 հազար դոլար):
Ըստ պայմանագրի մեքենաների մատակարարումը պետք է կատարվի մինչև 2019 թվականի մարտի 31-ը: