ՊԵԿ-ը մինչև 20 տարի հնեցմամբ կոնյակներ է ձեռք բերել

Պետեկամուտների կոմիտեն 2018-ի դեկտեմբերի 20-ին պայմանագիր է կնքել «Արբրեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ:

Այս պայմանագրով ՊԵԿ-ը ձեռք է բերել 78 շիշ հուշանվեր կոնյակ.

  • Կոնյակ «Հայաստան»- 48 հատ, 0.75 լ, կոլեկցիոն, գործարանային տուփով, 10 տարի հնեցմամբ: Սրանցից յուրաքանչյուրի արժեքը 20 425 դրամ է, ընդհանուր՝ 980 հազար 400 դրամ:
  • Կոնյակ «Դվին»- 6 հատ, 0.7 լ, գործարանային տուփով, 10 տարի հնեցմամբ: Սրանցից յուրաքանչյուրի արժեքը 45 363 դրամ է, ընդհանուր՝ 272 հազար 178 դրամ:
  • Կոնյակ «Նաիրի» – 24 հատ, 0.5 լ, գործարանային տուփով, 20 տարի հնեցմամբ: Սրանցից յուրաքանչյուրի արժեքը 29 355 դրամ է, ընդհանուր՝ 704 հազար 520 դրամ:

Գնման ընդհանուր արժեքը կազմել է 1 միլիոն 957 հազար 098 դրամ: 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել