Դիլիջանի քաղաքապետարանը «Խաչմիշշին» ՍՊԸ-ի հետ գնման պայմանագիր է կնքել, որով ընկերությունը պարտավորվել է Դիլիջան համայնքի Կամարինի փողոցի վերջնամասում բետոնացման աշխատանքներ կատարել: Պայմանագիրը կնքվել է նոյեմբերի 28-ին: Բետոնացման աշխատանքները պետք է ավարտին հասցվեին դեկտեմբերի 31-ին:
Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 միլիոն 999 հազար 200 դրամ:
Տեխնիկական բնութագրի համաձայն՝ բետոնե եզրերի ուղղումը, քանդումը կարժենա 41 հազար 185 դրամ: Ասֆալտե և բետոնե ծածկույթի քանդումը կարժենա 6 334 դրամ: Շինարարական աղբի հավաքման, տեղափոխման և ինքնաթափին բարձելու աշխատանքների համար պայամանագրով նախատեսված է 3 հազար 400 դրամ: Տեղափոխման համար (5 կմ)՝ 11 հազար 735 դրամ: Ավազակոպիճով փոսերի լվացման համար նախատեսվել է 48 հազար 673 դրամ, խճով բնահողի տոփանումը՝ 47 հազար 629 դրամ:
Պայմանագրով 16 սմ հաստության բետոնե ծածկի իրականացման համար նախատեսվել է 1 միլիոն 164 հազար 413 դրամ, ամրանային ցանցի տեղադրման համար՝ 156 հազար 295 դրամ:
1.03 կգ բետոնի տարածման համար նախատեսվել է 66 հազար 670 դրամ, անցքերի գայլիկոնում 250 մմ խորությամբ պարսպի տեղադրման համար կտրամադրվի 109 հազար 643 դրամ, անցքերի ցեմենտացման համար՝ 10 հազար 23 դրամ: