Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու մրցույթ է հայտարարվել

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացնում է.

Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) հայտարարում է բաց մրցույթ`
«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Տնօրենի թեկնածուին ներկայացվող
1) պարտադիր պահանջներն են
• բարձրագույն կրթություն,
• ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ,
•իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` ՀՀ Սահմանադրություն, ՀՀ քաղաքացիական, ՀՀ աշխատանքային օրենսգրքեր, «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությնների մասին» ՀՀ օրենքներ, պետական գույքի կառավարման գործընթացները կանոնակարգող ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր),
• կազմակերպության զարգացման ծրագիր մշակելու և զարգացման հեռանկարի մասին առաջարկություն ներկայացնելու կարողություն, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն,
2) լրացուցիչ պահանջներն են
• ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
• տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
• ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն
• առնվազն մեկ օտար լեզվի իմացություն,
• աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն:

Մրցույթին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր
• դատական կարգով ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
• տառապում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը,
• խուսափել են ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից:
• դատապարտվել են հանցագործության համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
• օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել կամ զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից,
• նախորդ երեք տարվա ընթացքում եղել են սնանկանալու պատճաով լուծարված և կազմակերպության պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար,

Մրցույթը կանցկացվի 30.01.2019թ. ժամը 11:00-ին, Կազմակերպության շենքում՝ /ք.Երևան, Ծիծեռնակաբերդի զբոսայգի համալիր, հեռ. (011) 52 73 00

Դիմող ՀՀ քաղաքացիները Պետական գույքի կառավարման կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին /ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52 73 00/ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• դիմում,
• մեկ լուuանկար 3×4 չափի,
• քաղվածք աշխատանքային գրքույկից,
• ինքնակենuագրություն,
• անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի կամ վկայականի (արական uեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող զորակոչային տեղամաuին ժամանակավոր կցագրման վկայականի) պատճենները,
• կադրերի հաշվառման թերթիկ (լրացված),
• տեղեկանք մշտական բնակության վայրից,
• հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաuտող փաuտաթուղթ (դրանց առկայության դեպքում),
• բնութագիր վերջին աշխատավայրից (եթե այդ կազմակերպությունը չի լուծարվել):

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ, կիրակի և տոնական օրերից:
Քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 21.01.2019թ. ներառյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել